Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
09.09.2008 | 00:00

ԱՅԼԵՎՍ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ
Կարմիր խաչից հայտնում են, որ օրերս հանրապետականների ագրեսիայի արդյունքում Տիգրան Թորոսյանը ենթարկվեց հումանիտար աղետի:
***
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆՈՐ ԵՐԳ
Գյուլը
եկավ մեր բակը,
Դու-լու-լու, դու-լու-լու մեր բակը:
***
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Լավ, էլի, պա՛պ, մի քիչ էլ խաղամ:
***
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Օրերս հայերը Գյուլին ֆուտբոլ պատիվ տվին:
***
ՆՈՐԻՑ ԿՈՏՈՐԵՑԻՆ
Ասում են՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, որպես էքսպոնատ, այսուհետ կտեղադրվի Ցեղասպանության թանգարանում:
***
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵՐԳ
Какая боль, какая боль:
Турция – Армения
Два-ноль.

Դիտվել է՝ 13353

Մեկնաբանություններ